16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով որ ինձ հետ չէ, հակառակ է ինձ. Քրիստոսը զգուշացրեց

Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին.

-Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։ Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։

Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.

-Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է. նույնպես էլ՝ մի ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, քանդվում է։ Հետևաբար, եթե Սատանան ինքն իր մեջ բաժան-բաժան է եղած, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ Դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի զորությամբ եմ դուրս հանում չար ոգիներին։ Լավ, եթե այդպես է, ձեր հետևորդները ինչո՞վ դուրս կհանեն դրանք։ Ուրեմն հենց ձեր հետևորդները կդատապարտեն ձեզ։ Իսկ եթե ես Աստծու զորությամբ եմ հանում չար ոգիներին, նշանակում է՝ Աստծու թագավորությունն արդեն հասել է ձեզ վրա։

Երբ լավ զինված ուժեղ մի մարդ հսկում է իր տունը, նրա ունեցվածքը մնում է ապահով։ Սակայն եթե նրանից ուժեղ մեկը հարձակվի և պարտության մատնի նրան, կգրավի նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և ավարն էլ կբաշխի։ Ով որ ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով որ ինձ հետ չի հավաքում, ցրում է։

(Ղուկասի ավետարան 11:14-23)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ