24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դու ո՞վ ես, որ Աստծու դեմ ես խոսում

Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում։ «Մի՞թե ստեղծվածը կարող է իր ստեղծողին ասել՝ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»։ Կամ կավագործ բրուտը իրավունք չունի՞ նույն զանգվածից տարբեր անոթներ շինելու, մեկը՝ պատվական, մյուսը՝ հասարակ։ Արդ, Աստված ուզենալով ցույց տալ իր բարկությունը և հայտնի դարձնել իր զորությունը՝ մեծ համբերատարությամբ հանդուրժեց իր բարկությանն արժանի մարդկանց, որոնք դատապարտված են կորստյան, որպեսզի, մյուս կողմից, իր մեծ փառքը հայտնի դարձնի նրանց, որոնք արժանի են իր ողորմությանը, և որոնց նա սկզբից պատրաստեց՝ իր փառքին մասնակից դարձնելու համար։ Այս վերջինները մենք ենք, որոնց Աստված կանչեց ոչ միայն հրեաներից, այլ նաև բոլոր ազգերի միջից, ինչպես որ ասում է Oսիա մարգարեի բերանով. «Այն ժողովրդին, որ իմ ժողովուրդը չէր, իմ ժողովուրդ եմ կոչելու, նրան, որ սիրելի չէր ինձ, սիրելի եմ կոչելու։ Եվ հենց այնտեղ, ուր նրանց ասացի՝ “Դուք իմ ժողովուրդը չեք”, – այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ պիտի կոչվեն»։

Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 9:20-26

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ