20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ամփոփիչ զեկույցը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքներով ամփոփիչ զեկույցը։

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքում պահպանվել են հիմնական ազատությունները ու թեկնածուները կարողացել են ընտրապայքարն իրականացնել առանց սահմանափակումների։ Զեկույցի հեղինակները կոչ են արել իշխանություններին և քաղաքական կուսակցություններին ջանքեր գործադրել՝ կանխելով ձայների վաճառքը և քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ցանկացած տեսակ՝ օրինակ, քարոզչական միջոցառումներին մասնակցելը կամ հատուկ ձևով քվեարկելը:

Զեկույցում ողջունվել է իրավական բարեփոխումների անցկացումը ու խորհուրդ է տրվել հաշվի առնել օրենսդրության մեջ բացթողումներն ու երկիմաստությունները, այդ թվում քարոզչության, ընտրարշավների ֆինանսավորման ու բողոքներ ու բողոքարկումներ ներկայացնելու ժամկետների ու իրավական դրույթների հարցում։ Օրենքի միասնական կիրառումն ապահովելու համար զեկույցի հեղինակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովին խորհուրդ են տալիս հստակ որոշումների միջոցով հստակեցնել իրավական դրույթները և լրացուցիչ ուղղորդումներ տրամադրել ստորադաս հանձնաժողովներին:

Նշվել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին, զեկույցը քաջալերել է բարձրացնել քվեարկության հետ կապված ընթացակարգերի հասանելիությունը ֆիզիկական հաշմանդամություն և թույլ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Զեկույցում նաև խորհուրդ է տրվել ավելի հասանելի և մատչելի կրթական նյութեր տրամադրել ընտրողներին:

Զեկույցում դրական է գնահատվել ստորագրված ընտրացուցակների պատճեների հրապարակումը՝ որպես ընտրողների նույնականացման կարեւոր գործոն, բայց միեւնույն ժամանակ խորհուրդ է տրվել, որպեսզի իշխանությունները քայլեր ձեռնարկեն ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։

Քարոզարշավների ընթացքում լրատվամիջոցների գործունեության թերությունների մասին խոսելիս հեղինակները կոչ են արել հատուկ ուղեցույցներ սահմանել մեդիա վարքագծի վերաբերյալ՝ բարելավելով լրատվամիջոցների մոնիթորինգի մեթոդները և լրատվամիջոցները կարգավորող մարմնի լիազորությունները տարածելով պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանից դուրս: 

Քարոզարշավների ֆինանսավորման մշտադիտարկման թափանցիկության ու արդյունավետության բարձրացման նպատակով դիտորդները խորհուրդ են տվել, որպեսզի հսկիչ ծառայությունն ունենա բավարար ռեսուրսներ, տեխնիկական փորձ ու անկախություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ