25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր երկրում գետերը լցված են աղբով

Բնապահպան Կարինե Դանիելյանը, խոսելով երկրում եղած էկոլոգիական խնդիրներից, Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մեր երկրում էկոլոգիական մշակույթի վիճակը շատ վատ է, ավելին՝  անբավարար վիճակում է: Ես գրեթե աշխարհի կեսն եմ տեսել: Քիչ երկրներ կան, որ այս վիճակում են: Ու մի բան էլ պետք է շեշտեմ. միայն Գյումրի գետակը չէ, որ այս վիճակում է: Մեր երկրում հենց գետերը վարարում են,  դրանից հետո ափամերձ հատվածներում ծառերի բների մոտ աղբ է կուտակվում:  Մենք ազգեվի մտածում ենք՝ գետը աղբը տեղափոխելու համար է, բայց դա սխալ է»:

Բանապահպանը նշեց՝ մեր երկրում  աղբահանության ոլորտում բազում չլուծված խնդիրներ կան, ինչի արդյունքում մարդիկ սկսում են աղբը լսնել գետերի մեջ:

«Շատ բնականավիրերում   աղբահանությունը ընդհանրապես կանոնակարգված չէ: Ու արդյունքում ահա այսպիսի պատկեր է ստեղծվում: Վերջերս մենք գնում էինք  Ալավերտի:  Գետի ափամերձ հատվածում մի ցուցանակ էր ամրացված, որի վրա գրված էր ՝  «աղբ չթափել»: Դա կարդալուց հետո  տեսանք, որ աղբատար մեքենան եկավ  ու աղբը թափեց գետը: Այնպես որ, մենք այս հարցում, իսկապես, շատ գործ ունենք անելու», – նշեց բնապահպանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ