16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թորոսգյուղում Սուրբ Գիրքը պահում են հողի տակ

Շիրակի մարզի Թորոսգյուղի պատմության ուսուցիչ Լևոն Համբարյանը   բացահայտում է գյուղի մի գաղտնիք:  Նա պատմում է, որ  Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Բասենի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականները, ովքեր իրենց հետ գաղթի ճամփեքով բերել են նաև  հին  Ավետարան: Այն դրվել է գյուղի մատուռում: Բայց հետագայում Խորհրդային իշխանությունների ժամանակ  գյուղի պահապան  գիրքը  պահելու  համար, որոշել են մատուռի մեջ փոս փորել  ու  այնտեղ թաքցնել Սուրբ գիրքը:

Բայց Հայաստանում անկախության հաստատումից հետո էլ գիրքը չի հանվել թաքստոցից: Հետո էլ սկսել են գիրքը պահել  տարբեր չարիքներից ու   մարդկանց չարագործություններից, ովքեր ցանկացել են գողանալ:
Կան հետքեր, թե ինչպես բազմիցս փորձ է արվել գողանալ Սուրբ գիրքը: Գյուղում կան բազմաթիվ  հիշողություններ, թե ինչպես գիրքը օգնել է իր զորությամբ ու մարդկանց երազներում հայտնվել:

Իսկ Սիմեոն ծերունի անունով մատուռը, որտեղ գտնվում է գիրքը, մի քանի անգամ հրդեհվել ու  վերականգնվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

unnamed

unnamed

unnamed

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ