29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրվի՛՛

image_28319

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացավ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական 14-րդ նիստը: Նիստից առաջ համանախագահներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում  գոհունակություն հայտնեց, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններն բարձր մակարդակի վրա են:

Նախարարի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվելու են ինչպես առևտրաարդյունաբերական, այնպես էլ քաղաքական, նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր: ՛՛Ինչպես արդեն մի քանի անգամ ասվել է, ներկայումս քննարկումների փուլում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի գտնենք համագործակցության առավել արդյունավետ շրջանակը՛՛,-նշեց նախարարը:

Հարցին, թե Վիլնյուսի գագաթնաժողովին ինչ-որ բան ստորագրվելու է, թե ոչ, նախարարը պատասխանեց. ՛՛Այո, մենք հուսով ենք, որ նման փաստաթուղթ լինելու է, որով արձանագրվելու է ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը: Փաստաթղթի անունը դեռ չեմ կարող ասել, որովհետև մենք քննարկումների փուլում ենք: Այդ փաստաթղթի մեջ լինելու են բոլոր հարցերը՝ ներառյալ տնտեսական համագործակցությունը՛՛:

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդին նկատեց, որ սա նիստի համար բավական լավ ժամանակահատված է: Նա շեշտեց, որ մանրամասն ուսումնասիրել են ՄՄ-ին անդամակցության հարցերը, բայց մանրամասները կքննարկվեն Վիլնյուսում:

Ինչ առաջարկների են սպասում հայկական կողմից: ՛՛Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ձեր իշխանություններին, դա ավելի մանրամասն կքննարկենք Վիլնյուսի գագաթաժողովից հետո, բայց վերջին զարգացումներից հետո մենք որոշակիորեն կքննարկենք ընթացքը՝ ավելի շեշտադրելով համագործակցության ոլորտները: Մենք վճռական ենք Հայաստանի հետ համագործակցել մեր խորը համագործակցության հարցում, բայց պետք է նաև հաշվի առնվի ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ