20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շիրակի մարզի որոշ համայնքներում երաշտի վտանգ կա

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում երաշտի վտանգ կա: Վերջին օրերին գրանցված օդի բարձր ջերմաստիճանը անհանգստության   է հարուցում գյուղացիների շրջանում: Ավելին, տարածաշրջանի մի շարք գյուղերում ոռոգման խնդիր կա, ինչի պատճառով բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները չորացման եզրին են հայտնվել:  Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Շիրակի մարզի Հոռոմ համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց. «Մեր համայնքն ամբողջովին չի ոռոգվում: Որ տարածքները որ ջրվում են, դրանք պրոբլեմատիկ չեն, բայց այն տարածքները, որոնք  չեն ոռոգվում, իսկապես, խնդրահարույց են»:

Հոռոմի համայնքապետը նշեց՝ գյուղացիները առաջիկայում ուրախանալու առիթ կունենան:
«Համապատասխան ծրագիր կա. սպասում ենք, որ շինարարները մուտք գործեն մեր համայնք: Առաջիկայում մեր  համայնքում  120 կմ երկարությամբ ոռոգման ցանց է անցկացվելու:  Նախատեսվում է, որ  մինչև սեպտեմբեր ամիսը արդեն նոր ոռոգման ցանց կունենանք և կկարողանանք ոռոգել նաև անջրդի  հողատարածքները», – եզրապակեց Հոռոմի համայնքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ