25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դու նրանցի՞ց ես, որ հավատում են առանց տեսնելու

Եթե դու նեղվել ես Հուդայի արարքից, որ մատնեց Հիսուս Քրիստոսին, ապա ինչո՞ւ ես խաբում քո մերձավորին:
Եթե վատ զգացիր Պետրոսի ուրացումից, դու հավատարիմ եղիր.
Եթե զարմանում ես, որ տասը բորոտներից միայն մեկը վերադարձավ, որպեսզի փառաբանի Աստծուն, ապա ո՞ւր ես դու կիրակի օրերը Պատարագին:

Եթե սրտնեղում ես Պիղատոսի սառնասրտությունից, ապա դու ճշմարտության կողմը կանգնիր և անաչառ եղիր դատելիս:
Եթե երբևէ կմեղադրես Թովմասին` թերահավատության համար, ապա հիշիր ինչ ասաց մեր Տերը այդ ժամանակ. «Երանի նրանց, որոնք հավատում են առանց ինձ տեսնելու»: Դու նրանցի՞ց ես, որ հավատում են առանց տեսնելու…

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ