29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմությունը բոբո չէ. Շարմազանով

image_28296

 ՛՛Մեզ մոտ սխալ տպավորություն կա, եթե ընդդիմությունը չի հաղթում ընտրություններում և չի ավիրում իշխանական բուրգը, ապա դա ընդդիմություն չէ, բանի պետք չէ: Այդպես չէ, քաղաքակիրթ աշխարհում կա նորմալ աշխատանքային հարաբերություններ ընդդիմության ու իշխանության միջև, և այդ աշխատանքային հարաբերությունների դրսևորման հիմնական թատերաբեմը Ազգային ժողովն է՛՛,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորված ընդդիմության պասիվությունը:

Շարմազանովը նշեց, որ այս կամ այն օրենսդրական  նախաձեռնության մասին ընդդիմությունն ու իշխանությունը կարող են տարբեր կարծիքներ ունենալ և դա նորմալ է համարվում: Սակայն ընդդիմության և իշխանության հարաբերությունները պետք է լինեն կոռեկտության սահմաններում: ՛՛Կան ընդդիմադիր գործիչներ, ում հետ նորմալ հարաբերություններ ունենք, ընդդիմությունը բոբո չէ, ոչ էլ իշխանությունն է բոբո՛՛: Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է ունենա օրակարգ, կարողանա այլընտրանքային ծրագիր առաջարկել, և այդ դեպքում միայն ընդդիմության քաղաքական կշիռը մեզ մոտ ավելի կբարձրանա: 

 ՛՛Քանի որ մեզ մոտ ընդդիմությունը դասական առումով ձևավորված չէ, կա նաև խնդիր ընդդիմության ներսում , ընդդիմությունը բազմաշերտ է, կան ընդդիմադիր ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որ լինեն առաջինը, այդ իմաստով քանի դեռ մեզ մոտ գաղափարական չէ պայքարը, միավորումները, այդպես էլ կլինի. ընդդիմությունը ընդդիմության դեմ կպայքարի՛՛,-շեշտեց ԱԺ փոխնախագահը` հավելելով.

՛՛Իսկ քանի դեռ միայն ընտրությունների նախաշեմին ու ընտրություններից մի քանի ամիս հետո են միանում, մեծ է հավանականությունը, որ այդ ընդդիմության արժեքը գրեթե հավասարվում է “զրոյի””:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ