19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու է պետք դիմացինին ներել. ինչ ասաց Քրիստոսը

«Մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի» (Ղուկաս 6:37)

Առաջին հայացքից սա կոնկրետ պատգամ է՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կկամենաս, որ քեզ հետ վարվեն։ Պարզ է թվում, բայց եթե ուշադիր նայենք, մենք չենք կամենում, որ մարդիկ մեզ դատեն, քանի որ չենք վստահում իրենց արդարությանը։ Չենք ընդունում մարդկանց քննադատությունները, քանի որ կարծում ենք, որ ոչնչով մեզանից լավը չեն։ Արդյունքում նաև հրաժարվում ենք մարդկանց ներողամտությունից, ինչը իրավունք է տալիս մեզ, որ մենք էլ դիմացինին չներենք. դատում ենք և չենք ներում։

Սակայն Քրիստոս խոսում է ոչ միայն մարդկանց դատաստանի և ներողամտության մասին, այլև՝ Աստծո։ Աստծո պարագային ամեն բան այլ է. Աստված իրավունք ունի դատելու և Իր դատաստանն ահեղ է, քանի որ Նա քննում է մեր սրտերը։ Աստծո առաջ կանգնելով մենք հայցում ենք Տիրոջ ներողամտությունը։ Այս դեպքում է կարևորվում ողորմածությունը արդարությունից, որի լույսի ներքո հասկանում ենք, որ դիմացինին պետք է ներել, ոչ թե դատել։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ