23 Մայիսի, Հինգշաբթի, 2019

Հակառակորդի գնդակից զինվոր է մահացել

image_2989

25.09.2012թ., ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով /սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Henaran.am-ին փոխանցում են ՊՆ մամլո ծառայությունից:

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ