25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավրովն անդրադարձել է Պուտինի ու Թրամփի քննարկած խնդիրներին

ՌԴ ու ԱՄՆ  նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման  ընթացքում  քննարկվել է նաեւ ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության խնդիրը, Ռուսաստանը հետամուտ է լինելու այս հարցում արդարության վերականգնմանը։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նախագահների հանդիպումների արդյունքներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկվել է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, արդյոք Պուտինի ու Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվել է դիվանագիտական սեփականության հարցը։

Նախարարը հավելել է, որ «մենք շարունակելու ենք հետամուտ լինել արդարության վերականգնմանը»։  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ