16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշտանգում, դավաճանություն. ինչո՞ւ է աճել ամուսնալուծությունների թիվը

«Հայաստանի հանրապետությունում գրանցվել է ամուսնալուծությունների աճ»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է գրող, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

Մակարյանի խոսքով ամուսնալուծության պատճառները տարբեր են.«28,2 տոկոսը ամուսնու դավաճանության գործոնն է, 19,5 տոկոսի դեպքում՝ բնավորությունների անհամատեղելիությունն է, մոտավորապես 11 տոկոս է կազմում բռնությունը կնոջ հանդեպ»,-վիճակագրական տվյալներ ներկայացրեց բանախոսը:
Նա ընդգծում է, որ Հայաստանում 2015-2016 թվականների վիճակագրության համաձայն շուրջ 2 հազար կին ենթարկվել է բռնության և խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ:

«Գիտենք, որ շատ ընտանիքներում կնոջ նկատմամբ ժխտողական վերաբերմունք կա, որը խաթարում է եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների հիմնարար ազատության մասին կետը»,-նշեց Մակարյանը:

Հայկազ Մակարյանը նշում է, որ սոցիալական ցանցերի պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ են քայքայվել:

«Ամենացավալին այն է, որ եղել է ընտանիք, երբ երեխային մղել են մուրացկանության և սա արդեն ընտանիքը բերել է կազմաքանդման: Անմխիթար վիաճակ է, ընտանիքում խոշտանգումներն էլ լուրջ թիվ են կազմում»,-փաստեց իրավապաշտպանը:

Նա նկատեց նաև, որ Հայաստանում աղջիկ երեխայի ծնելիության խոչընդոտման խնդիրն էլ կա, ինչը պետք է կանխվի օրենքի ուժով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ