26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը հավակնոտ ու տպավորիչ են. Սվիտալսկի

ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը հավակնոտ ու տպավորիչ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Կառավարությունից   հայտնում են, որ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, եւ ՀՀ-ԵՄ կառուցողական, գործընկերային երկխոսությունը մեծապես նպաստում է այդ գործընթացին:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի առաջնահերթությունները, տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումները եւ հիմնական անելիքները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է պետական կառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական (GSP+ արտոնությունների ընդհանրացված համակարգ ռեժիմ, ազատ տնտեսական գոտիներ) բնագավառներում մինչ օրս կատարված աշխատանքներին, արձանագրված արդյունքներին եւ առաջիկա քայլերին:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հավակնոտ եւ տպավորիչ է որակել ՀՀ կառավարության ծրագիրն ու բարեփոխումների օրակարգը եւ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: ԵՄ կողմը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած քայլերը հակակոռուպցիոն քաղաքականության, ընտրական գործընթացների կազմակերպման, դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, բարենպաստ բիզնես միջավայրի ձեւավորման եւ մի շարք այլ ուղղություններով՝ ընդգծելով, որ կշարունակի օժանդակել Հայաստանին՝ երկրի զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող այդ գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս: Մասնավորապես, վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ծրագրերին եւ բարեփոխումներին աջակցության պատրաստակամության համար եւ կարեւորել նման ձեւաչափով հանդիպումները՝ թե՛ օրակարգային հարցերը քննարկելու, եւ թե՛ համագործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ