25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր հրդեհ՝ Երևանի կենտրոնում

Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 217 հասցեում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:  Ժամը 00:51-ին հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան:

Պարզվել է, որ այրվում են Խորենացու փողոցի թիվ 219/1 և 219/2 հասցեներում գտնվող տների տանիքները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:24-ին, մարվել՝ 01:53-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 219/2, թիվ 219/21 և թիվ 219/1 տներում:

Ամբողջությամբ այրվել է թիվ 219/1 տունը` գույքով (մոտ 80 քմ), թիվ 219/2 և թիվ 219/21 տների տանիքների փայտյա կառուցատարրերը (համապ.` 60 և 50 քմ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ