25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանը պետք է դատի տա որոշ ֆրանսիական ԶԼՄ-ների՝ Հայաստանի հասցեին զրպարտություններ տարածելու համար

 

Զուհրա Գուլիևայի մահը պաշտոնական Բաքվի կողմից օգտագործվում է միջազգային մամուլում հայատյացությամբ լի պատվերով հոդվածների լույս տեսնելու նպատակով…Զարմանալի է,բայց Ալիևի գլխավոր գործընկերներն են այս ոլորտում ֆրանսիական որոշ պարբերականներ,որոնցից առանձնանում են Le Monde-ը և Mediapart-ը…Այս երկու պարբերականներն,ըստ ազերիական ԶԼՄ-ների,լույս են տեսել գրեթե նույնաբովանդակ հոդվածներով,որոնք ամբողջությամբ արտացոլում են Բաքվի տեսակետն Արցախյան հիմնահարցում և Զուհրայի մահվան հետ կապված վարկածում…Այդ ամենից կարելի է ապացուցված համարել,որ ադրբեջանցիներին հաջողվել է գնել ֆրանսիական այդ պարբերականները… Սակայն երկու հոդվածում էլ կան տարրական զրպարտանքներ և ապատեղեկատվություն… Այսպես,և՛ Le Monde-ում և Mediapart-ում լույս տեսած հոդվածներում ասվում է,որ 4000 ադրբեջանցիներ են անմարդկային պայմաններում ժամանակին գնտվել Հայաստանի տարածքում գործող ճամբարներում,որոնց մեծ մասը անմարդկային վերաբերմունքի պատճառով մահացել է…Սա տարրական սուտ է և զրպարտություն…Ֆրանսիական պարբերականները Բաքվից ստացած պատվերով պախարակում են Հայաստանին…Այսպիսի ստահոտ լուրեր տարածելով Ադրբեջանը փորձում է քողարկել այն ապացույցները,որ հենց Ադրբեջանի տարածքում գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ..Օրինակ՝Գոբուստանի բանտը,որտեղ,ըստ հավաստի տվյալների,մինչև հիմա կան հայ գերիներ…
Այս ամենին պետք է կտրուկ արձագանքվի,ինչպես նաև Հայաստանը պետք է դատի տա Monde-ին և Mediapart-ին Հայսատանի մասին զրպարտություններ և ապատեղեկատվություն տարածելու համար…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա վրիպակների կամ սխալների համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ