19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է դասակարգման թարմացված աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել և զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը:

Դասակարգման աղյուսակը գլխավորել է Գերմանիայի ընտրանին, որը վերջերս նվաճել էր Կոնֆեդերացիաների գավաթի հաղթողի կոչումը: Երկրորդ տեղում է Բրազիլիան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինան:

Ռուսաստանը զբաղեցրել է 62-րդ, Թուրքիան՝ 33-րդ, Վրաստանը՝ 112-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Իրանը՝ 23-րդ հորիզոնականը:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Գերմանիա՝ 1609 միավոր

2. Բրազիլիա՝ 1603

3. Արգենտինա՝ 1413

4. Պորտուգալիա՝ 1332 

5. Շվեյցարիա՝ 1329

6. Լեհաստան՝ 1319

7. Չիլի՝ 1250

8. Կոլումբիա՝ 1208

9. Ֆրանսիա՝ 1199

10. Բելգիա՝ 1194

 

Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի E խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները.

Լեհաստան՝ 6-րդ տեղ

Ռումինիա՝ 42

Դանիա՝ 47

Մոնտենեգրո՝ 54

Ղազախստան՝ 106

Ամբողջական ցուցակը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ վարկանիշային աղյուսակի հաջորդ թարմացումը կլինի օգոստոսի 10-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ