24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմավիրում կողոպտիչը աղջկան ու մորը թալանելուց հետո բենզին է լցրել նրանց վրա

Shamshyan.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Արավիրի մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Գայի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկն է մտել մի երիտասարդ տղա, կոտրել տան ապակիները, հարձակվել տանը գտնվող 34-ամյա Նելի Ստեփանյանի վրա, ձեռքին եղած պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինը լցրել է Ն. Ստեփանյանի վրա, ինչպես նաև՝ Նելիի մոր՝ 61-ամյա Վարդանուշ Գրիգորյանի վրա: Իր սև գործը անելուց հետո անկոչ հյուրը Նելիի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզինը լցնելուց հետո, ըստ տուժածների հայտարարության, իրենց կողոպտողը ձեռքին եղած վառվող ծխախոտը գցել է իրենց վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները որոնում են Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 34-ամյա Արգամ Ստեփանյանին: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ