29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այլասերվածության քարոզչության իրավունք կունենան

images (1)

«Հիշո՞ւմ եք` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպությունը (Սորոսի ֆոնդը) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 64 հարց ուղղեց մեր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում էին Ազգային ժողովի ընտրություններին,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը: 20-րդ կետի դիմաց գրված էր. «Արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները ինչպես մյուս քաղաքացիները»: Դաշնակցականները, «Ելքը» և ՕՐՕ-ն պատասխանել էին` այո: Նույն հարցման 59-րդ կետով տրված էր հետևյալ հարցը` «Արդյո՞ք կողմ եք, որ ՀՀ հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերից հանվի «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան որպես պարտադիր ուսուցման առարկա»: Դաշնակցականները լռել էին, չէին պատասխանել, ՕՐՕ-ն ու «Ելքը» գրել էին` այո:

Փաստորեն, ազգային, ավելի քան 100-ամյա կոչվող կուսակցության Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Եվրոպայում ստորագրել է հուշագիր, որ իրենք նպաստելու են Հայաստանում խտրականության դեմ միջազգային ստանդարտներին համապատասխան հակախտրական համապարփակ օրենսդրության ընդունմանը: Այդ օրենսդրության ընդունման դեպքում միասեռականները և մյուս այլասերվածներն արդեն օրենքի մակարդակով, ամեն ինչից զատ, կստանան նաև այլասերվածության քարոզչության իրավունք»:

Իսկ ո՞վ է կանգնած այդ օրենքների հետևում: Ըստ հասարակական գործչի, կարող ենք ասել, որ մասոններն են կանգնած, բայց եթե փորձենք լրջորեն հասկանալ, թե էլ ավելի հետևում ով է, ապա կիմանանք, որ Սատանան է, այսօր Սատանայի հաղթարշավ է ամբողջ աշխարհում:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ