23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մալաթիա-Սեբաստիայի դատարանի նախագահի որդին “գցող” է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընղհանուր իրավասության դատարանի նախագահի որդու` Շահեն Տիգրանի Պետրոսյանի անունը շրջանառվում է մի շարք մութ պատմությունների մեջ. ասում են`  նա մարդկանց “կոուպնի քցելու” սովորություն ունի: Դա արվում է այնպիսի մեխանիզմով, որ “քցվածը” վախենա բողոքել, “քցված” գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլինի:

Թերթի աղբյուրները նշում են, որ այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան (քանի որ գործը քրեականին չի հասնում) տարբեր դատարաններում, որոնցով որպես պատասխանող ներգրավված է դատավորի որդին` Շահեն Պետրոսյանը: Վերջինս, զբաղվելով գործունեության մի քանի տեսակներով` անշարժ գույքի գործարքներով,  իրավաբանական տարաբնույթ ծառայություններով, վարկավորմամբ, փաստաթղթերի պատրաստմամբ եւ զբոսաշրջությամբ, գտել է շահագրգիռ անձանց, իսկ հետո նրանց հետ մտել համապատասխան գործարքների մեջ. նրանց գայթակղիչ խոստումներ է տվել շահույթ ստանալու մասին, մեծ գումարներ վերցրել ու չի վերադարձրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ