25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուսավորիր ինձ, Հիսուս

« Լուսավորիր ինձ, Հիսո՜ւս, մտքի լույսերով և սրտիցս դուրս վտարիր խավարն ու ստվերները։ Արգելակիր բազում ցրումներս և խափանիր կամքս բռնադատող փորձությունները։ Զորությամբդ պայքարիր իմ փոխարեն և հաղթիր այլանդակ գազաններին՝ խաբող ցանկություններին, որպեսզի Քեզնով վերադառնա խաղաղությունը և լիաձայն փառատրությունդ վերստին կարկաչի սուրբ ապարանքում, որ է մաքուր խիղճը։ Հրամայիր փոթորիկին ու փայլակներին, ասա՛ ծովին. «Խաղաղվի՛ր», և հողմին. «Մի՛ փչիր» (Մրկ 4, 39), և իսկույն կտիրի մեծ հանդարտություն։ «Առաքիր լույսդ և ճշմարտությունդ» (Սղմ 42, 3), որպեսզի փայլեն երկրի վրա, որովհետև ես «հող եմ խոպան ու անպտուղ» (Ծնդ 1, 2), եթե Դու չես լուսավորում ինձ։ Ի

վերուստ հեղիր շնորհներդ, զովացրու սիրտս երկնային ցողով, ոռոգիր աշխարհը աստվածպաշտության կենդանի ջրերով, որպեսզի հոգիների ճյուղերը ծանրաբեռնվեն բարի լավագույն պտուղներով։ Մեղքերի ծանրության տակ կքված հոգիս վեր բարձրացրու և բոլոր իղձերս ու փափաքներս դեպի երկնային իրողություններն ուղղիր։ Որպեսզի ճաշակելով քաղցրությունը վերին երանության, ձանձրույթ զգամ երկրային իրողությունների շուրջ մտածելու դեպքում։ Դուրս կորզիր ու ազատիր ինձ արարածների պարգևած վաղանցուկ մխիթարություններից, որովհետև ստեղծված ոչ մի բան չի կարող լիովին հագեցնել և սփոփել ծարավս։ Շղթայիր ինձ Քեզ սիրույդ անքակտելի զոդերով, որովհետև միայն Դու բավական ես Քեզ սիրողին, մինչ առանց Քեզ անհամ են բոլոր գոյությունները »։

«Նմանություն Հիսուս Քրիստոսի» գրքից

Տեր Մաշտոց քահանա Ղազարյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ