20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Շատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ժողովրդի դարդուցավով ապրող նախագահ» (տեսանյութ)

Արցախի հանրապետության քաղաքացիներն իրենք են որոշել գնալ այդ փոփոխությանը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով տեսակետից, թե Արցախի Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի գործող նախագահ Բակո Սահակյանը հնարավորություն ունենա կայանալիք ընտրություններին կրկին մասնակցել:

Շարմազանովը նշեց, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Արցախի նախագահին կրկին առաջադրվելու, և որևէ իրավական սահմանափակում այստեղ չկա: «Ես չեմ կարծում, որ այդ պրիմիտիվ գնահատականը պետք է տեղ ունենա մեր մեջ, քանի որ Արցախում ավելի կարևոր խնդիրներ կան»,-ասաց նա, ապա որպես քաղաքացի՝ Բակո Սահակյանի գործունեությունն այսպես որակեց. «Շատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ազնիվ, ազգային գաղափարախոսությամբ տոգորված, ժողովրդի դարդուցավով ապրող նախագահ»: 

https://www.youtube.com/watch?v=okdDnF5ushs&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ