25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  նախագծի քննարկումն ավարտվեց: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյանլայանն ասաց, որ այս հարցը կարելի էր լուծել այլ եղանակով, արդեն իսկ 170 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելը շատ է, ևս 100 միլիոնով ավելացնելը խախտում է ու սխալ է: Արտակ Զեյնալյանն ասաց, որ դիմելու են Սահմանադրական դատարան այս հարցով:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 77 կողմ և 3 ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է լրացոցիչ ջուր բաց թողնել Սևանա լճից:

«Ծառուկյան» խմբակցությունից նախապես հայտարարեցին, որ ստիպված են կողմ քվեարկում՝ հաշվի առնելով հանրային շահը, իսկ նախագիծը հակասահմանադրական որակեցին: «Ելք» դաշինքի պատգամավորներից ելույթով հանդես եկան Մանե Թանդիլյանն ու Լենա Նազարյանը, ովքեր քննադատեցին, որ հանրային լսումներ չեն եղել նման կարևոր նախագծի վերաբերյալ: Լենա Նազարյանը հիշեցրեց, որ բնապահպաններն էլ կողմ չեն նախագծին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ