19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիի հրապարակում /ֆոտո/

Վաղ առավոտից Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսեցին հավաքվել կենտրոնական շուկայի  աշխատողները, ովքեր  վաղ առավոտյան՝ ժամը 4-ին  եկել են  աշխատանքի ու տեսել, որ շուկայի մուտքը փակված է պատնեշներով:

Հասկանալով, որ ոչ ոք  չի գալիս ու  չի  տեղեկացնում, թե ինչն է պատճառը, որ առանց  զգուշացնելու նման որոշում են կայացրել ու միանգամից իրագործել,  հավաքվել ու  բոլորով գնացել էին քաղաքապետարան:

Նրանց արգելել էին մտնել քաղաքապետարան, երկար ժամանակ բողոքելուց հետո  Սամվել Բալասանյանը այդպես էլ դուրս չեկավ   գյումրեցիներին լսելու համար:  Վաճառողներն էլ որոշեցին մտնել քաղաքապետարան: Ոստիկանները թեև չէին թողնում, բայց  նրանց հաջողվեց  մտնել քաղաքապետարանի նախասրահ, որտեղ   նրանց մոտեցավ փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն ու նշեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է կատարվել շուկայում,  նաև  հանգստացնելով  նշեց, որ խնդիրը կլուծվի անհապաղ:

Բայց շուկայի աշխատողները համոզված էին, որ հերթական անգամ փորձում են իրենց  տեղափոխել մեկ այլ տարածք: 

Բողոքողներից Հակոբ Սարգսյանը  նշեց, որ մի քանի ամիս առաջ, կենտրոնական շուկայում սկսել է  շինարարակական աշխատանքներ կատարել գյումրեցի գործարարներից մեկը ու հավանաբար, այս քայլով ցանկանում են, այնպես անել, որ  վաճառողները վարձակալությամբ տեղափոխվեն  նոր տարածք:

Լենա  Հովհանիսյանն էլ հավելեց. «Քանի տարի է  էս վիճակն է,   ամեն տարի բանըմ կբերեն մեր  գլխին, կամ կփակեն, կամ կըսեն հարկը շատ տուր, կամ գնա  դալանի տակ, կամ էլ գնա  անգարի  մեջ… վերջը   առնողները մեզի սորվել են, գիտեն, որս ուրտեղ կկայնինք:Դատ ու դատարանի մեջ էինք քանի տարի ,  չի կարելի չէ, մեր նեռվերը էլ չի դիմանա, Օրվա հացի փող կաշխատինք, լավ օրից չէ օր էս արևին ցրտին էնտեղ  կայնած ենք»:

Փոխքաղաքապետ տեղեկացրեց, որ ճշտելու են թե ինչ է կատարվել ու պարզաբանումներ կտրվի  ավելի ուշ: Իսկ այս պահին բետոնյա պատնեշները հեռացվել են:

unnamed (1) unnamed (2)

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ