18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

3 ժամում կքննարկեն Սևանի հարցը

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է գումարվել Կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել: 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց նախագիծը 3 ժամում քննարկելու հարցը, ինչին դեմ արտահայտվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: ԱԺ նախագահն էլ ասաց, որ եթե հարկ լինի, նախագիծն ավելի երկար կքննարկեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ