25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ-ում հայերով լի նավակ է շրջվել․ երկու եղբայրներն իրենց երեխաների հետ մահացել են /տեսանյութ/

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում դժբախտ պատահարի արդյունքում հայեր են մահացել։ 9 հոգի նավակով դուրս են եկել զբոսանքի՝ Մաքսիմկա լճում, սակայն նավակը շրջվել է, հայտնում է “Россия 24”-ը։

Ողբերգական պատահարի հետևանքով հայ եղբայրներ ու իրենց երեխաներն են մահացել՝ 7 հոգի։ Նավակը երբ շրջվել է, ափին գտնվող եղբայրները նետվել են ջուրը՝ նրանց օգնելու համար, սակայն ցավոք նրանք եւս մահացել են։

Նավակում գտնվող անձանցից 4-ը փրկվել են՝ 2 կին, 1 տղամարդ եւ 16-ամյա աղջիկ։

Ջրից դուրս են բերվել երկու տղամարդու, ինչպես և տասը տարեկան մի աղջկա և երկու տարեկան տղայի մարմինները: Ավելի ուշ հայտնաբերել են 8 ու 15 տարեկան երկու տղաների մարմինները, իսկ մեկ տղամարդու դեռ որոնում են։

Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։ Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես են մարդիկ խեղդվել, երբ ջրի խորությունն ընդամենը 1,5 մետր է եղել։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-100 մետր հեռավորության վրա։ Նույն աղբյուրի համաձայն՝ զոհված քաղաքացիներից եւ ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Զոհերի ու տուժածների ցանկը հրապարակվել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ