26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տալ ոսկի և փոխարենը մեղքերի թողություն ստանալ …

Չկա մի բան, որն Աստծուն այնպես հաճելի լինի, ինչպես մեզանից պարտք ստանալը․ ոչ թե որ դրանով Իր կարիքները բավարարի, այլ որ փոխատուներիս հարուստ դարձնի։ Ուրեմն եթե այսպիսի առատաձեռն ու բարերար Տեր ունենք, չխնայենք տալու Նրան այն, ինչ որ ձեռքներիս ունենք; Նա անարգներին մեծարող Տեր է, վատն ու չնչինը վերցնում և տոկոսներով մեծերն է պարգևում։ Տալ ոսկի և փոխարենը մեղքերի թողություն ստանալ․ դրանից ավելի մեծ էլ ի՞նչ ես ուզում, գումարած տոկոսները՝ Երկնքի արքայությունը։

Տալ մի կտոր հաց և Արքայության սեղանի մասնակիցն ու հարղորդակիցը լինել։ Մի բաժակ ջուր տալ և աստվածային աղբյուրից խմել, զգեստ հագցնել և փոխարենն արժանանալ առաջին լուսեղեն պատմուճանին (Ըստ եկեղեցական ավանդության՝ Ադամն ու Եվան դրախտում նախքան պատվիրանազանցությամբ մեղանչելը, լուսեղեն զգեստ էին կրում, որը մեղանչման հետևանքով կորցրին և ստիպված եղան այն փոխարինելու թզենու տերևներից կարված զգեստով)։

Սակայն, հակառակ այսպիսի մարդասիրության, կան շատեր, որ թեև անսպառ առաքինություններ են ամբողջապես կատարում՝ պահք պահում, աղոթում, հառաչում, գետնին փռված ծղոտե անկողնու վրա քնում, ժուժկալ են, բայց աղքատին մի լումա անգամ չեն տալիս։ Այդպիսիներին ի՞նչ օգուտ ունեն այդ ամենից․ եթե ողորմություն չեն գործոմ, օգուտ չունեն մյուս առաքինությունների կատարումից։

Մյուս առաքինությունները ճրագ են, իսկ սա՝ ձեթը՝ ճրագների լուսավորության պատճառը։ Ուստի ով ձեթ չունի, ճրագներից նրան ի՞նչ օգուտ։ Հիմար կույսերն էլ այն պատճառով կորստյան մատնվեցին, որ թեև մնացած ամեն ինչով կատարյալ էին, սակայն քանի որ հեռատես չէին և լապտերների հետ ողորմության ձեթը չէին վերցրել, խավարի մեջ բնակվեցին և հարսանիքի առագաստին չարժանացան (Մատթ․25:1-12):

Սուրբ Սարգիս վարդապետ Շնորհալի -12-րդ դար

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ