29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը մաքուր է

60EBEFBF-0C5A-4AB7-8573-AE178E50D221_cx0_cy9_cw0_w987_r1_s_r1-600x337

 «Առաջին անգամն է, որ մենք ունենք այնպիսի վարչապետ, ով ոչ թե Արևմուտքի ճաշակով է, այլ ՌԴ-ի կողմից օժանդակություն ստացող գործիչ։ Նա ՌԴ-ի հետ խորը հարաբերություններ ստեղծելու կողմնակիցն է։ Իսկ սրա մեջ, հավատացե՛ք, դրական բան կա։ Երբ որ վարչապետն Արևմուտքի ճաշակով էր, Արևմուտքը բոլ-բոլ փող էր տալիս, մեր պարտքն էլ վերջին տարիներին եռապատկվել է։ Արդյունքում մեր երկրում ո՛չ արդյունաբերությունն է զարգացել, ո՛չ էլ գիտության ոլորտում ենք գումարներ ծախսել», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով արդեն մեկ տարվա Կառավարության գործունեությանը։

Վերջինս շեշտեց՝ ամեն դեպքում այսքան ամիսների ընթացքում զգալի փոփոխություններ ժողովուրդը մաշկի վրա չի զգում: 

«Մի բան էլ կուզենամ նշել․ ահագին ժամանակ է, ինչ Կարապետյանը պաշտոնավարում է, բայց որևէ ակնարկ անգամ չի եղել այն մասին, որ նա կաշառակերությամբ  է զբաղվում.   նա մաքուր է աշխատում։ Բայց չենք կարող ասել, որ ամբողջ Կառավարությունն է մաքուր աշխատում, քանի որ այդ իշխանությունն ամբողջությամբ նրա ձեռքում չէ։ Ակնհայտ է՝ Կարապետյանը եկել է, որ 2018-ից հետո էլ մնա, բայց դեռևս պարզ չէ՝ կմնա, թե ոչ», – նշեց Սոս Գիմիշյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ