19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկահայ գրողը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանին՝ տիկնոջ հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում գրողի հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա մասնավորապես նշեց. «Երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Մեր ծրագրերն ուղղված են երիտասարդների հայրենաճանաչությանը, ազգային ինքնության և  լեզվի պահպանությանը: Կարևոր է, որ հնարավորինս շատ ուսուցիչներ մասնակցեն «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին: Հայության, հայ ինքնության ողնաշարը լեզուն է: Երեխաներին պետք է գոնե շաբաթը երկու ժամ հայերեն սովորեցնել՝ երգ ու պարի, խաղերի միջոցով: Այդպես պահպանվում է ոչ միայն լեզուն, ազգային ավանդույթները, այլև հայկական միջավայր է ստեղծվում»:

Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «ՀայրենիքՍփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Քննարկվեցին հայոց լեզվի և ինքնության պահպանության հետ կապված խնդիրներ:

Հրանդ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, նախարարին նվիրրեց իր ստեղծագործությունների ժողովածուն՝ նշելով, որ այնտեղ ամփոփված է իր հիսունամյա գործունեությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքային նորություններին, մշակութային միջոցառումներին և բարեգործական ծրագրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ