18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական շքեղ հարսանիք Լոս-Անջելեսում /ֆոտո, տեսանյութ/

Հերթական հայկական հարսանիքն է ապշեցրել իր շքեղությամբ։ Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռուսաստանցի գործարարներ Էլդար Օսմանովի եւ Ալբերտ Ավդոլյանի երեխաների հարսանիքը։

Հարսանիքը տեղի է ունեցել Dolby Theatre սրահում, որտեղ անց է կացվում «Օսկար» մրցանակաբաշխությունը։

Հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը եւ ԼԵդի Գագան։

 
 
Лолита и Гаспар Фото: Личная страничка героя публикации в соцсети

Հարսանիքը վարելու համար Լոս Անջելես են մեկնել Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ 

 
Только Ксения Собчак не выдержала и запостила небольшой ролик в Инстаграм Фото: Instagram.com

Հարսանեկան սրահը զարդարված է եղել բնական ծաղիկներով, աստիճանների վրա հյուրերին դիմավորել են ջութակահարները։ Նորապսակները՝ Գասպար Ավդոլյանն ու Լոլիտա Օսմանովան, երջանիկ տեսք են ունեցել։ Հարսանիքի հյուրերից ոսկերիչ Լորի Ռոդկինն Ինստագրամի իր էջում գրել է․

«Ես մինչեւ վերջ չհասկացա՝ Ռուսաստանում եմ, թե Հայաստանում, թե հայկական «Ձայնը» նախագծում»։

Առայժմ հայտնի չէ, թե գործարարները որքան գումար են ծախսել իրենց երեխաների հարսանիքին։ Բայց որ հարսանիքը շքեղ է եղել, փաստել են հյուրերը։
 

 

Էլդար Օսմանովը «Межрегионсоюзэнерго» խոշոր ընկերության համասեփականատերերից է, իսկ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը  «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նա ազգությամբ հայ է, ծնվել է ՌԴ Կրասնոդար քաղաքում, ունի 4 երեխա։ Այժմ կնոջ՝ Ելենայի հետ ապրում է ԱՄՆ-ում՝ Բեվերլի Հիլզում, որտեղի առանձնատունը ձեռք է բերել 13 միլիոն դոլարով։

 

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ