24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գրիգոր Միրզոյանն իր երկրպագուներին անակնկալ է խոստանում

Վերջերս համացանցում հայտնեց ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է  «Խոսք հայրական» երգի հիման վրա։
«Ինչպես հայտնի է, երգի  խոսքերի հեղինակը  Մխիթար Մինասյանն  է, իսկ երաժշտությունը գրել է Սասուն Պասկևիչյանը։ Պետք է ասեմ՝ այդ երգը շատ վաղուց է գրվել։ Այն նախկինում կատարել է Արմեն Հովհաննիսյանը՝ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին։ Իսկ բոլորովին վերջերս Սասուն Պասկևիչյանը  ասաց՝  ուզում է այդ երգը ես կատարեմ։ Ասաց՝ կարծում եմ ՝ այդ երգը  դու լավ կներկայացնես։ Միասին մի քանի անգամ պարապեցինք,  փորձեցինք ու արդյունքում  հասկացանք՝ իսկապես,  այդ  երգը ինձ մոտ լավ է ստացվում ու այն հետագայում  ձայնագրվեց,  այնուհետև նկարահանվեց տոսահոլովակը։ Իհարկե, որպես այդպիսին, այս տեսահոլովակը սյուժե չունի, բայց այն հիանալի միջոց էր այս գաղափարն արտահայտելու համար։  Բնականաբար, այս տեսահոլովակը նկարահանվել է բարձրակարգ տեխնիկայով», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգոր Միրզոյանը։

Վերջինս շեշտեց՝  առաջիկայում իր երկրպագուները կարող են անակնկալի սպասել։
«Իհարկե, այս պահին չէի ցանկանա չակերտները բացել․ թող անակնկալ մնա։ Միայն կարող եմ ասել, որ առաջիկայում իմ սիրելի հանդիսատեսի դատին կներկայացնեմ  նոր տեսահոլովակ, որի գլխավոր հերոսուհին իմ լավ ընկերը՝ Մաշա Մնջոյանն է։ Տեսահոլովակի    նկարահանման վրա շատ ջանք ենք թափել, այն նկարահանվել է  Գյումրիում։ Լիահույս եմ, որ այն հանդիսատեսին դուր կգա», – եզրափակեց  Գրիգոր Միրզոյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ