19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ավտոարշավորդները մեծ պոտենցիալ ունեն

Մեր ախորդ  հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք՝     հայ մարզիկները  հունիսի 18-ին Վրաստանի Սիղնախի քաղաքում անցկացված  Լեռնային մրցավազքի Կովկասի գավաթի խաղարկության 1-ին մրցաձուլում հիանալի են հանդես եկել:

«Պետք է նշեմ՝ Կովկասի գավաթի խաղարկությունն անցկացվում է արդեն երկրորդ անցամ։ Այս մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին։ Մրցաշարը բաղկացած է 4 փուլից․ երկու մրցափուլը Վրաստանում է անցկացվում, մյուս երկուսը՝ մեր երկրում», –   Henaran.am-ի հետ զրույցում պատմեց ՀԱՖ փոխնախագահ  Գուրգեն Սեֆիլյանը։

Վերջինս շեշտեց՝ Վրաստանում անցկացված մրցաշարում հայ մարզիկները գերազանցեցին  սպասելիքները, քանի որ  6 մարզիկից 4-ը մրցանակային տեղ է  զբաղեցրել։

  «Քանի որ մրցաշարը անցկացվում է ըստ մեքենաների դասերի, պետք է ասեմ՝ հայ մարզիկները  6 կամ 7 դասից հանդես եկան միայն երեքում, և,  փաստորեն,  մենք կարողացանք այսպիսի արդյուք գրանցել։ Հիշեցնեմ՝   մրցաշարի վերջնաարդյունքում Անդրանիկ Հարությունյանը A1600 դասում գրավեց առաջին տեղը, Կարեն Գրիգորյանը՝ երրորդ տեղը:  E2- SH դասում Լյուդվիգ Երմազյանը գրավեց առաջին տեղը, Հրաչ Աբրահամյանը՝ երկրորդ տեղը։ Ուզում եմ շեշտել, որ մեր մյուս մասնակիցները, որոնք մրցանակային տեղեր չղբաղեցրին, այսպես ասած, հեռու չէին մրցանակային տեղերից․ նրանք չորրորդ, հինգերորդ  տեղը զբաղեցրին։ 4-րդ  ու 5-րդ տեղը զբաղեցնելը ևս վատ արդյունք չէ, քանի որ ամեն փուլի համար մարզիկները ստանում են միավորներ։ Մեր բոլոր վեց մարզիկներն էլ հաշվարկային միավորներ են ձեռք բերել։ Հնարավոր է, որ, ենթադրենք,  առաջին փուլում մարզիկը գրացել է 4-րդ տեղը, բայց մյուս մրցափուլերում լավ հանդես գա, շատ միավորներ հավաքի ու առաջ ընթանա, չէ՞ որ այս մրցաշարը բաղկացած է չորս մրցափուլից», –  նշեց  ՀԱՖ փոխնախագահը։

Վերջինս շեշտեց՝ հայ մարզիկներն արդեն իսկ սկսել են  պատրաստվել մրցաշարի հաջորդ մրցափուլին, ապա  ավելացրեց՝ լիահույս է, որ այս անգամ ևս  նրանք հիանալի հանդես կգան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ