29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ով պետք է պաշտոն ստանձնի

473356

Շատ է խոսվում բանակում ծառայած, կամ չծառայած լինելու մասին: Վերջերս հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների զավակների մասով:
Կարծիքներ են հնչում, որ եթե անձը չի ծառայել բանակում, ապա ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից պետք է զրկվի:
Իմ տեսակետը մի փոքր այլ է:
Նախ՝ գրեթե ոչ ոք օրենքի գերակայության մասին չի խոսում.
1) Անկախ սոցիալական կարգավիճակից, ծնողի պաշտոն ունենալ կամ չունենալուց՝ պետք է բացառվի փողով կամ զանգով բանակից ազատվելը, եթե դրա համար առողջական կամ ուսումնական հիմք չկա: Այսինքն, եթե ես պաշտոնյա չեմ, ուրեմն՝ կարող եմ տղայիս փողով ազատել բանակից և ոչ ոք դրան չի նայի՞։ Չնայած շատերի դեպքում հենց այդպես է:
2) Պաշտոն պետք է զբաղեցնի այն անձը, ով իր կրթական, մարդկային և առողջական հատկանիշներով համապատասխան է դրան: Իսկ այդ ամենի առկայության դեպքում, եթե նա փողով կամ ծանոթով ազատվել է բանակից, նա չպետք է պաշտոն ստանա ոչ թե չծառայելու համար, այլ որովհետև օրենք խախտելով է ազատվել բանակից, այսինքն՝ հանցանք է գործել:
3) Ինքս հաստատ տղայիս չեմ ազատի բանակից, եթե, իհարկե, Աստված չանի, առողջական խնդիրներ ունենա, բայց պետք չէ ուղղակի բանակում ծառայած լինելը ֆետիշացնել, ծառայածին հասցնել աստվածներին: Ծառայել էլ կա, ծառայել էլ. մարտական դիրքը չլքած, կյանքի գնով մարտական առաջադրանքը կատարած տղերքին չի կարելի դնել նույն հարթության վրա, ինչ գլուխ պահած կամ ամեն կերպ առաջնագծից խուսափած փափլիկ ծառայած զինվորին: Պետք չէ ծառայած լինելը համարել հայրենասիրության միակ չափանիշ. օրենքով սահմանված կարգով ծառայության մեկնելը դեռ չի նշանակում, որ հայրենասեր ես: Հայրենասեր լինելը գործով է ապացուցվում, ինչպես ապացուցեցին մեր հարյուր անմահները:
Հ. Գ. Ասելիքս միգուցե կոշտ է, բայց իրականություն է։ Բազմաթիվ տղաների գիտեմ, որ երկու տարի ծառայել են բանակում, զորացրվել են, բայց Քառօրյա պատերազմի ժամանակ չշտապեցին կամավոր մեկնել Արցախ, բայց մարդիկ էլ եղան, որ օրինական հիմքերով ազատվել էին բանակում ծառայելուց, բայց եկան:

Տիգրան Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ