19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր: Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` նախապատվությունը տալով նախապես պատրաստված թաքստոցներին: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ