20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե Թուրքիան դառնա պայթյունի թիրախ…/տեսանյութ/

«Մխիթարական որևէ բան աշխարհում դեռ չի կատարվում, մարդիկ ուզում են մի լավ բան կատարվի, բայց մխիթարական բան չկա, որովհետև քաոսը շարունակվում է»,-այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
«Թվում է, թե իսլամական պետության վախճանն է մոտենում, բայց դա այդպես չէ: Մարդկությունը մի ֆունդամենտալ բան պետք է վերանայի, այս ամենը պատահական չէ: Այս զգացումների հիմնական պատճառը այն է, որ կան մարդիկ, որ իշխանությունը, ուժը և հարստությունը ձգտում են պահել մի ձեռքում ու դա լավ բանի չի բերում: Այդ վիճակը Հայաստանում է և նաև աշխարհում է»,-նկատեց Մանուչարյանը:

 Մանուչարյանի խոսքով՝ թվում է, թե Թուրքիան պետք է դառնա պայթյունի թիրախ, ու թվում է , թե հայերը պետք է ուրախանան. «Բայց, եթե նման բան լինի ,ապա այդ պայթյունի ալիքները տարածվելու են Կովկասի վրա, այդ թվում Հայաստանի: Չպետք է մոռանանք նաև , որ Թուրքիայում  հարյուր հազարավոր հայեր են ապրում, նաև ծպտյալ հայեր: Սա նշանակում է, որ մեր առաջարկները պետք է այլ լինեն»:

Մանուչարյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում Նախիջևանը հանդիսանում է սրացման գործիք:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ