25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյա՞նի դեմ

Ազգային ժողովում, արդեն 5-րդ օրն է, որ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի կատարողականը: Իրենց քննադատական հարցերեվ ու ելույթներով հատկապես  առանձնանում են «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: 

Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քննարկվող  տեսակետին, թե քննադատելով 2016-ի բյուջեի կատարողականը` «Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստանը» կարծես թե դուրս են գալիս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Դա անձնավորված չի ընդհանրապես: Դաշինքն իր ամբողջական կարծիքը դեռ չի արտահայտել, առայժմ քննարկումներ են ընթանում»:

Նա նշեց, որ քննարկում են համակարգային խնդիրներն անկախ նրանից, թե ով է տվյալ բյուջեի պատասխանատուն: Դիտարկմանը, թե մշտապես տեսակետ է եղել, որ հաշվի առնելով խնամիական կապերը նախկին վարչապետի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև, իրենք մշտապես աջակցում էին Հովիկ Աբրահամյանին, պատգամավորն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչ տեսակետներ կային, բայց միայն համակարգային ենք քննարկելու բյուջեի ծախսային մասը, ինչպես նաև այդպես ենք քննարկել Կառավարության ծրագիրը: Մենք խնդիրները բոլորը նայելու ենք համակարգային քննարկումների արդյունքով:

Եթե մենք կտեսնենք, որ դրական զարգացումներ կան, որ այդ ծախսերն իսկապես արդյունավետ ու թափանցիկ են, հասարակությանն էլ հասկանալի են, կքննարկենք: Եթե տեսնում ենք, որ կան թերացումներ, չենք տեսնում ծախսերի բացվածքները, ռիսկեր ենք տեսնում, բնականաբար, արտահայտում ենք մեր բացասական կարծիքը»:

Սերգեյ Բագրատյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն ունեցավ այս մի քանի օրվա քննարկումներից, ինչին նա պատասխանեց, որ իրենց մասնագետների ու փարձագետների էլ պիտի քննարկեն ոլորտային հարցերը: «Մասնագետների կարծիքը շատ կարևոր է. մենք կարող ենք ավելի շատ էմոցիոնալ մոտեցում ունենալ, բայց ավելի արդյունավետությունը հաշվարկված որոշում կլինի, վստահ եղեք»,-եզրափակեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ