20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար»

Ո՞Վ Է ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ

ՍՈՒՐԲ ՄԱԿԱՐ ՄԵԾ – 4-ՐԴ ԴԱՐ ԵԳԻՊՏԱՑԻ, ՔՐԻՍՏՈՆՅԱ ԳՐՈՂ, ՃԳՆԱՎՈՐ

«ԻՆՉ ՈՐ ԵԼՆՈՒՄ Է ԲԵՐԱՆԻՑ, ՍՐՏԻՑ Է ԳԱԼԻՍ, ԵՎ ԱՅՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՊՂԾՈՒՄ․․․»

Մակար Մեծի՝ համայն վանականության մեծ ուսուցչի՝ հոգևոր պատերազմի մասին քարոզում, ինչպես տեսանք, այս պատերազմը երկակի բնույթ ունի՝ արտաքին և ներքին: Եվ ըստ սուրբ հօր՝ մինչև քրիստոնյան իր հարցերը չլուծի արտաքին հոգևոր պատերազմում, նա երբեք չի կարող իմանալ, որ իր մեջ կա մի այլ՝ ներքին՝ առավել մեծ պատերազմ: Իսկ արտաքինն այն է, որ հարկ է նախ ձերբազատվել աշխարհային բոլոր կապվածություններից: Սակայն, կարծես մնալով աշխարհի մեջ՝ անհնար է արտաքին պատերազմում հաղթական ավարտի հասնել, քանզի աշխարհայինից ձերբազատվելը հատուկ է միայն վանքի պարիսպներից ներս գտնվող վանականներին: Բայց չէ՞ որ Պողոս Առաքյալն ասաց. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղատ. 6:14), իսկ առաքելական շրջանում դեռ չէր ձևավորվել վանական կյանքը:

Սրանից ելնելով՝ տեսնում ենք, որ իր քարոզը սուրբ հայրը միայն վանականներին չի ուղղում, այլև՝ աշխարհի մեջ եղող քրիստոնյաներին: Ինչպես ասվեց, մինչև երկրորդ դարը չեն եղել վանքեր, բայց առաքյալներից սկսած մարդիկ ապրում էին այս մղումով, որի մասին գրում է Հայր Մակարն իր քարոզում; Հիշենք Հոբին, որ ունենալով ամեն բան, ոչնչի հետ կապվածություն չուներ, դրա համար էլ, երբ զրկվեց ամեն ինչից, հանդարտությամբ ասաց. «Տերը տվեց, Տերն էլ հետ առավ» (Հոբ. 1:22):

Ուրեմն, կարելի է ապրել կենցաղական աշխարհում, սակայն նրանից հրաժարված վիճակում լինել, ինչպես ասում է Պողոս առաքյալը•

«Բայց այս եմ ասում, եղբայրներ, թե այսուհետև ժամանակը կարճ է: Նրանք, որ կին ունեն, այնպես ապրեն, որպես թե՝ ունեցած չլինեին, և նրանք, որ ուրախանում են, որպես թե ուրախացած չլինեին, և նրանք, որ բան են գնում, որպես թե ունեցած չլինեին, և նրանք, որ աշխարհիկ կյանք են վարում, որպես թե վայելած չլինեին, որովհետև այս աշխարհը, այնպես, ինչպես էր, անցնելու վրա է» (Ա. Կորնթ. 7:29-31):

Եվ երբ մարդը կարողանա, ըստ սուրբ հոր պատվերի, հետանալ երկրավոր կապվածությունից ու իր իղձերը կապել երկնավորի հետ, այդժամ նոր կսկսի նկատել ներքին պայքարը, այսինքն՝ իր ապականված սրտի վիճակը, թե ինչպես է սիրտը նախանձում, ցանկանում, թշնամանում, գոռոզանում, հպարտանում և այլն, Տիրոջ այս խոսքի համեմատ. «Ինչ որ ելնում է բերանից, սրտից է գալիս, և այն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ: Այս բոլորն են, որ պղծում են մարդուն» (Մատթ. 15:18-19):

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ