20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գևորգ Սաֆարյանի համար վճռվեց

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 29-ին, մերժել է «Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի եւ նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքները:

«Հայաստանի համար սա օրինաչափ է»,-արձագանքել է Գևորգ սաֆարյանը:

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը պահանջում են, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել Սաֆարյանը՝ պնդելով, որ 2016 թվականի Ամանորի գիշերը հենց Գեղամ Խաչատրյանն ու իր ենթականերն են հարվածներ հասցրել խաղաղ ցուցարարներին:

Երկրորդ հայցով բողոքարկվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասութան դատարանի դատավճիռը:

Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է 2016թ-ի հունվարի մեկից: Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում,  սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի մեջ դատարանը մեղավոր էր ճանաչել նրան եւ դատապարտել երկու տարի ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ