20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արայիկ Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման.փաստաբանը ահազանգում է

Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում խոշտանգման ենթարկված «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը  հաղորդում  է  ներկայացրել հանցագործության մասին:

Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է  Արայիկ Պապիկյանը:

«Դատախազությունը հասկանալի պատճառներով լռում է, ենթադրում եմ, որ իրենց մեջ գոնե համարձակություն կգտնեն, որ հայտարարեն, թե նյութեր են նախապատրաստում, գոնե դրա մասին կասեն: Հանցագործության մասին հաղորդում մենք պատրաստել ենք, սակայն որևէ մարմնի մենք գրավոր հաղորդում չենք ներկայացրել, դեռևս կորոշենք` կներկայացնենք, թե ոչ»,-ասել է պաշտպանը:

Պապիկյաննը ընդգծել է , որ հանցագործության մասին հաղորդումներն ընդունվում են նաև լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա. «Մենք՝ պաշտպաններս, հաղորդում հանցագործության մասին կներկայացնենք, իսկ գրավոր ներկայացնելը պարտադիր չէ: Այնուհանդերձ, ես կներկայացնեմ նաև հաղորդում հանցագործության մասին հայտարարության տեքստը ԶԼՄ-ների միջոցով. «Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում Արայիկ Խանդոյանը ենթարկվել է խոշտանգման: Նրան խոշտանգել են ոստիկանի համազգեստը կրող բազմաթիվ էակներ: Նշված հանգամանքները իրավական պետության ներսում քննվում են օրենքում սահմանված կարգով և մեղավորները ենթարկվում են պատասխանատվության: Գլխավոր դատախազից և հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք անհապաղ սկսել քննություն և ապահովել դրա կատարյալ թափանցիկությունը, փորձ չանեք որևէ մեկին մոլորեցնել և խաբել «նախաքննական գաղտնիք» եզրույթով»»:

Արայիկ Խանդոյանի պաշտպանը  նկատել է , որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը խոշտանգվել են դատարանի տարածքում:

«Այսինքն, եթե դատավորը, կարգադրիչը և ոստիկանը մեր անվտանգության մասին մտածում է, պիտի մտածի նաև անազատության մեջ գտնվող մարդու մասին»,-ընդգծել է պաշտպանը:

Պապիկյանի խոսքով՝ դատավորը ի տարբերություն երեկվա դեպքերի, ստանում էր զեկուցագրեր և կիրառում սանկցիաներ,սակայն այն պահին, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը եկել է նիստի, այդ ժամանակ արդեն ամբաստանյալները խոշտանգված են եղել, բայց նա զեկուցագիր չի ստացել. «Նա պետք է ինքնաբացարկ հայտնի, որովհետև ինքը չի կարողացել ապահովել նրանց անվտանգությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ