20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շտապօգնության համար 3 միլիարդ է հատկացվել

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտնեց, որ 65 բյուջետային ծրագրի համար ոլորոտին է հատկացվել 89 մլրդ դրամ: Նախարարը նշեց, թե ըստ առողջապահական հաշվարկի՝ ընդհանուր 260 մլրդ դրամ է գնահատվում պահանջը, մինչդեռ տրամադրվել է ընդամենը դրա 35%-ը, և ուստի ցածր միջոցներով դժվար է ապահովել լիարժեք ծառայություն: Նախարարի խոսքով՝ 5 հիմնական ծրագրերին են ուղղվել գումարները՝ դեղորայք, արտահիվանդանոցային ծախսեր, հիվանդանոցային ծառայություններ, հանրային և հարակից առողջապահական ծառայություններ:

Դեղորայքի ապահովման համար հատկացվել է 3,3մլրդ դրամ, որի 28%-ը շաքարային դիաբեդի՝ ինսուլինով ապահովմանը, որը 100% է կազմել: Շտապօգնության համար միայն 3մլրդ է հատկացվել, և 466 000 կանչ է սպասարկվել, որի կեսը՝ Երևանում: Նախարարն ասաց, թե թերապևտիկ բուժումը մարզերում դեռևս խնդիր է: Հիվանդանոցային ծախսերի համար 40մլրդ դրամ է օգտագործվել:

Սրտի անհետաձգելի վիրահատության անհապաղ վիրահատական միջամտության է ենթարկվել 5700 մարդ: Ուռուցքաբանական և արյունաբանական 1,2մլրդ դրամի շրջանակներում հնարավոր է դարձել փոխհատուցել ավելի քան 10 000 դեպք: Հոգեկան հիվանդների, տուբերկույոզով հիվանդների ծախսերը ևս արվել են բյուջեի հաշվին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ