29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքուն նոր պատերազմի է գնում. ինչու է Մոսկվան զինում Ադրբեջանին

arm143462499972

Օրեր առաջ Բաքվի նավահանգստամ բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմա­կան տեխնիկան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լու­սանկարներում երեւացել են Хризантема-С հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9Р 157-4 մեքենաներ եւ հրթիռներ: «Ինչո՜՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստա­նի

հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը:

 «Хризантема-С համակարգերի առաջին խմբաքանակն Ադրբեջանը ՈԴ-ից ստացել է դեռ 2015-ին: Ապրիլյան իրադարձությունների օրերին հենց այդ համակարգերից եւ Իսրայելում արտադրված Spayk հակատանկային կառավարվող հրթիռներից Հայաստանն ուժեղ հարված ստացավ»,- ասում է ադր­բեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ռազմական փորձագետնե­րը վերլուծում են, որ այս գնումնե­րով Ադրբեջանը որոշել է նոր պատերազմ սկսել, սակայն դա այդ­պես չէ, որովհետեւ Ադրբեջանը միշտ է ռազմական տեխնիկա գնում Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Ուկ­րաինայից եւ դա չի նշանակում, թե ուր որ է պատերազմ կսկսվի:

«Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ամեն պահի, քանի որ Ադրբեջանի հողերն օկու­պացված են եւ բանակցային կար­գավորումն անարդյունք Է: Եվ ՌԴ-ից Ադրբեջան մատակարարվող ռազմական տեխնիկայի այս խմբաքանակը վերջինը չէ: Մինչեւ տարեվերջ ՈԴ-ն պետք է Ադրբեջանին այլ ռազմական տեխնիկա եւ զինամթերք եւս մատակարարի, ինչի համար Ադրբեջանն արդեն վճարել է»,- ասում է Զաֆարովը:

«Ռուսաստանը պարզապես զենք է վաճառում, դա Մոսկվայի բիզնեսն է: Ռուսաստանին փող է պետք: Եվ զենքի վաճառքի ստրա­տեգիական կողմն էլ այն է, որ գնորդը կախվածության մեջ է ընկ­նում վաճառողից, քանի որ պա­հեստամասերի կարիք ունի: Եվ հենց այդ պատճառով է Ռուսաս­տանը զենք վաճառում բոլորին»,- ասում է քաղաքագետ Հիքմեթ Հաջազադեն:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ