19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք կարող ենք ստանալ Աստծո ներումը միայն այդ դեպքում

Որովհետև Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է,բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է (Կորնթ.1;18):

Խաչ ահա թե ինչ է պատրաստել մարդկությունը Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու համար: Խաչելությունը խայտառակ մահ էր, հռոմեացիները գործադրում էին այդ մահապատիժը ամենամեծ հանցագործների համար, և Տերը հոժարակամ ենթարկվեց դրան:Մոտավորապես երեք տարի նա հայտնում էր Աստծո սիրտը և ճանապարհները, բազմաթիվ տառապյալներ բժշկվեցին նրա բարության և կարեկցության շնորհիվ: Եվ ահա կեղծ մեղադրանքի պատճառով նա կանգնեց երկրային դատավորի առաջ:

Տերը բացեիբաց խոսում էր մարդու մեղավոր վիճակի և փրկության անհրաժեշտության մասին: Հիսուս Քրիստոսը ինքն իրեն խոնարհեցրեց մահվանը, հնազանդվեց անգամ խաչի մահվան:(Ֆիլիպ.2;8): Առանց նրա փրկագնող մահի չէր լինի փրկություն, Նա ոչնչացրեց մեղքը Իր անձի պատարագումով (Եբր,9;26):

Մենք կարող ենք ստանալ Աստծո ներումը միայն այն դեպքում, երբ խոստովանենք մեր հանցանքը և հավատանք փրկության գործին, որը Հիսուս Քրիստոսը կատարեց խաչի վրա: Մարդիկ կարող են ծաղրել սա, սակայն ով ներում ունի, կարող է վկայել, որ Խաչի մասին խոսքն իսկապես Աստծո զորություն է: Ամեն

Խաչիկ Խլղաթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ