16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովհաննես Մաղաքյանը ջախջախել է թուրք մրցակցին

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ են մտել 55, 66, 84 և 120 կգ քաշային հայ ըմբիշները:

120 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել:

Հայ երիտասարդ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:2 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռամոն Դովալիուկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մաղաքյանը 4:0 հաշվով հաղթել է լեհ Յակուբ Բրուլեվսկուն, իսկ կիսաեզրափակչում գերկամային հաղթանակ է տարել թուրք ըմբիշ Օնուր Ալկանօղլու նկատմամբ: 0:3 հաշվով պարտվելով` Մաղաքյանն արդյունքում 8:3 հաշվով հաղթանակ է տարել:

Նշենք` Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Հովհաննես Մաղաքյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովը:

55 և 84 կգ քաշային մեր ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Հովհաննես Մխիթարյանը կպայքարեն բրոնզի համար:

55 կգ քաշային Հարությանը պայքարը դարձյալ սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:2 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Պավլո Վիզիրի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 12:0 հաշվով պարտություն է կրել ադրբեջանցի Աֆղան Հասալովից, բայց Հասալովը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել և 10:0 հաշվով հաղթել շվեյցարացի Նինո Լյուտերին:

Այսպիսով, երրորդ տեղի համար պայքարում Հարությունյանը երեկոյան կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Լեոնիդ Կոլեսնիկի հետ:

Իսկ 84 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակչում 11:6 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Սամուել Շերերին, իսկ քառորդ եզրափակչում` 13:2 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Գիկայի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը, ցավոք, 10:4 հաշվով պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Մամեդսայդովին և կպայքարի բրոնզի համար: Մրցաշարի այդ փուլում Մխիթարյանի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Զաուր Բերաձեն:

Նշենք նաև, որ 66 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Գևորգ Մխեյանը հենց առաջին իսկ գոտեմարտից լքել է պայքարը: Նա 1/8 եզրափակչում 4:3 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Միրզա Շուխուլուխիային:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մեկնարկած առաջնությունում Կարեն Զուրաբյանը (50 կգ) բրոնզե մեդալակիր էր դարձել:

Նյութի աղբյուր՝ armsport.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ