19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաստաբանական պալատի նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից բռնի գործողություններ կատարելու միջադեպով փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

«Հարգելի պարոն Գասպարյան,

«Հայկական ժամանակի» 28.06.2017թ. հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության եւ բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ,…:

ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

2012թ. փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի եւ ՀՀ ոստիկանության միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն’ կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ’ ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը եւ պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով:

Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու եւ մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ