24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերի» անդամի եղբայրը ազատ է արձակվել

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր՝ հունիսի 28-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը  ազատ է արձակվել:

 Այս մասին  Henaran.am –ը  տեղեկացավ  փաստաբան Լուսինե Սահակյանից : Փաստաբանը հայտնեց, որ սկզբում  ոստիկանությունում ասել են, որ Դավիթ Եղիազարյանին բերման են ենթարկել դատական իրավախախտում կատարելու համար: Ավելի ուշ ասել են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով, որի համար պատասխանատվություն է նախատեսվում, նախապատրաստվում են նյութեր:

Լուսինե Սահակյանը նշեց , որ Դավիթ Եղիազարյանի ձեռքերը ձեռնաշղթաներից վնասվել են:

Արդեն հայտնել էինք , որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը ոստիկանություն բերման էր ենթարկվել, երբ դատական նիստի ընթացքում քաշքշոց էր սկսվել ոստիկանների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ