19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արևայրուքը քաղցկեղածին հատկություն ունի. մանրամասնում է մասնագետը

«Ամռանը աղիքային ինֆեկցիաները կանխելու համար անհրաժեշտ է հիգիենա պահպանել եւ ապահովել սնունդի անվտանգությունը»,-այսօր՝ հունիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: Բանախոսը ընդգծեց, որ ամառվա սեզոնին հատուկ է աղիքային հիվանդությունների ակտիվացումը: Նունե Բակունցը նկատեց, որ ամռանը օրգանիզմը ջրազրկվում է, ինչը բերում է առողջական խնդիրների, լրացուցիչ հոգնածություն, ավելորդ գրգռվածություն է առաջացնում, ուժերի սպառում, ինչի համար պետք է խմել շատ ջուր՝ երկու լիտրից ոչ պակաս: «Ջրից բացի խորհուրդ ենք տալիս օգտագործել ավանդական թան, կարելի է նաև խմել հանքային ջուր, հյութեր՝ ցանկալի է առանց շաքարի: Կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ ցուցված չէ: Նույնությամբ պետք է ուշադիր լինել սննդակարգին, հիմնական ուտեստներն ընդունել զով ժամերին, իսկ օրվա ընթացքում սնվել դյուրամարս ուտելիքներով»,-ասաց նա:

Նա խորհուրդ տվեց ամենաշոգ ժամերին չլինել արևի տակ, հատկապես ծերերին, երեխաներին, խոցելի խմբերին: «Այն մարդիկ, ովքեր աշխատում են ցանկալի է կրեն բաց գույնի թեթև զգեստներ՝ բնական կտորներից, պարտադիր պետք է պաշտպանեն գլուխը, կրեն արևային ակնոցներ»,-նկատեց մասնագետը, որը ընդգծեց՝ արևայրուքը քաղցկեղածին հատկություն ունի:

Անդրադառնալով օդորակիչներին, ապա նա ասաց, որ թեև դրանք օգնում են ջերմաստիճանի իջեցմանը, սակայն մարդու օրգանիզմը ջերմաստիճանների վերաբերյալ զգայուն է և եթե տարբերությունը տասից ավելի լինի դա օրգանիզմի համար սթրես կլինի: Նա հորդորեց խուսափել փակ տարածություններից և ասաց, որ չի կարելի հատկապես երեխաներին թողնել փակ մեքենաներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ