20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊՆ-ում կրճատումներ կլինեն

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվում է Պաշտպանության նախարարությունում կառուցվածքի լրջագույն ձևափոխման խնդիրը ու խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ։

«Այս փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները։ Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Բոլոր նրանք, ովքեր կրճավելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը շարունակելու»,- ասաց Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց՝ ԳՇ-ում և զորքերում ևս նախատեսվում են փոփոխություններ։ Անդրադառնալով ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կրճատման մասին խոսակցություններին նա նշեց՝ գործընթացը անվանական չէ. «Նման մտադրություն այս փուլում չկա ու խնդիրը կոնկրետ անձերին չի վերաբերում»,- ասաց Վ. Սարգսյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ