20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սասնա ծռերին «խոշտանգում են, ենթարկում բռնության»․ փաստաբանն ահազանգում է/տեսանյութ/

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը, լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը մանրամասնեց, թե ինչու է վիճաբանություն ու միջադեպ եղել դատարանում։

Հիշեցնենք, որ ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ դատարանի դահլիճում «Սասնա ծռերի» անդամները ըմբոստացան, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների ու նրանց միջեւ։ Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին Արեգ Կյուրեղյանին, Վարուժան Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին ու Աշոտ Պետրոսյանին։

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանը ցանկացել է իրեն թուղթ փոխանցել, սակայն ոստիկանն արգելել է եւ Արեգի ձեռքից վերցրել է թուղթը։ Արեգը փորձել է պաշտպանել իր իրավունքները, վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում, ինչպես նկատեց պաշտպանը, բռնի ուժով, գետնին գցելով, խոշտանգելով՝ Արեգ Կյուրեղյանին տարան դուրս։

Փաստաբանի խոսքով, նա գտնվում է մի սենյակում, որտեղ իրեն թույլ չեն տալիս մտնել, սակայն այդ սենյակից աղմուկ ու բացականչություններ են լսվում, եւ ինքը կարծում է, որ այնտեղ բռնություն է կատարվում։

«Սա աննախադեպ բան է։ Եվ քիչ հետո արդեն պարզ կդառնա, թե ինչու ոստիկանները նման բան արեցին։ Դեռեւս պարզ չի՝ դատը կշարունակվի, թե ոչ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ