23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Կարկատան անելով՝ համակարգային լուծում չես տա»

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի  քննարկման  ընթացքում «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը  անդրադարձավ  քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին՝ պնդելով, օրինակ,  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքներում գարշահոտություն է տիրում։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, արձագանքելով Թանդիլյանի հարցին ասաց՝ իհարկե, դա   նորմալ չէ, և, բնականաբար, աշխատանքներ են իրականացվում այդ թերությունները ծտկելու նպատակով։

«Ինձ շատ պարզ հարց էր հետարքրում, «Նուբարաշենում» գարշահոտությունը ինչքա՞ն ժամանակ կտևի: Ինչքա՞ն ժամանակ է Ձեզ անհրաժեշտ և ինչքա՞ն միջոց է անհրաժեշտ հարցի լուծման համար»,-  շարունակեց Թանդիլյանը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ հարցի լուծումը  համակարգային  լուծում է պահանջում և դրա համար բավականին մեծ ֆինանսներ են հարկավոր: Հարությունյանը նշեց՝ եթե համապատասխան ֆինանսներ լինեն, իր կարծիքով, ավելի լավ է  լրիվ նոր ՔԿՀ կառուցել, քան կարկատաններ անել։

 «Կարկատան անելով՝ համակարգային լուծում չես տա»,-  նշեց արդարադատության նախարարը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ