25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ կա. Սամվել Ֆարմանյան

”Համաձայն եմ, որ ահնար է ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել, ամողջ խնդիրն այն է, որ դժվար է հստակ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել՛՛,-այսօր ”Արեւելյան Գործընկերության Չորս տարիները` Արդյունքներ եւ Մարտահրավերներ Հայաստանի քաղաքական գործիչների եւ փորձագետների տեսակետները՛՛ խորագրով գիտաժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նա հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանություններն իսկապես անկեղծ շահագրգռություն են ունեցել ու կամք են դրսևորել ԵՄ-ի հետ հարաբերություններում: ՛՛Անկեղծ է եղել նման կամքը, չի եղել այնպես, որ որոշեն բանակցել, ապա հետ քայլ կատարեն՛՛,-ասաց նշեց պատգամավորը : 

՛՛Կային ակնկալիքներ, կային պայմանավորվածություններ, որ պետք է ունենար իր տրամաբանական հանգուցալուծումը, մի բան, որ տեղի չունեցավ՛՛,-հավելեց պատգամավորը:

Ֆարմանյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները մշուշոտ են, և այդ հարաբերություններում ճգնաժամ կա, միաժամանակ համոզված է, որ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո պարզ կդառնա ամեն ինչ. ՛՛Դա մեծապես նպաստելու է, որպեսզի հստակեցվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ